ALBATROS-DIREKT-Ի ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՎՃԱ՞Ր ԵՆ
Այո, Albatros-direkt.de կայքում՝ Առաջարկներ բաժնում, կարող օգտվել "Albatros gGmbH" (https://www.albatrosggmbh.de) կազմակերպության տարբեր ծառայություններից, այդ թվում՝ օնլայն վիդեո-խորհրդատվությունից։
Բրանդենբուրգի և Թուրինիայի տարածքային ղեկավարման ֆինանսավորման շնորհիվ սոցիալ-հոգաբանական ծառայությունը անվճարտրամադրվում է ներգաղթյալներին և փախստականներին, մեր այցելուներին և գործընկերներին։
Բրանդենբուրգի նահանգի ֆինանսավորման շնորհիվ կայքում ներկայացված են հասանելի այլ ծառայություններ ևս, որոնցից կարող եք օգտվել։
ՎՍՏԱՀԵԼԻ՞ ԵՆ ԱՐԴՅՈՔ ԶՐՈՒՅՑՆԵՐԸ
Այո, մեր կազմակերպության խորհրդատուների և այցելուների միջև խոսակցությունները բացարձակ գաղտնի են։ Տվյալներ կարող են տրվել միայն անհրաժեշտության դեպքում՝ այցելուի համաձայնությամբ։
ԳԱՂՏՆԻ՞ ԵՆ ԱՐԴՅՈՔ ՕՆԼԱՅՆ ԶՐՈՒՅՑՆԵՐԸ
Այո, Albatros-Direkt-ը իրենից ներկայացնում է վստահելի օնլայն ծառայություն։ Օնլայն տիրությում վիդեո-խորհրդատվության համար մենք օգտագործում ենք ստանդար տեխնոլոգիաներ և ծրագրային ապահովման բաց աղբյուրների տարրեր։ Այցելուի և խորհրդատուի միջև հաղորդակցությունը լիովին կոդավորված է (end-2-end)։ Մենք օգտագործում ենք բոլոր անհրաժեշտ տեխնոլոգիաները և մեր սեփական կապի միջոցները՝ խուսափելով օգտվել կապի հայտնի մատակարարներից։
Բացի այդ, դուք կարող եք ցանկացած պահի լքել վիդեո-խորհրդատվության տիրույթը։
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Դուք կարող եք օգտվել մեր ծառայություններից ցանկացած համակարգչից, որը միացված է ինտերներին։ Ցանկալի է օգտագործել Chrome բրաուզերը։ Բացի այդ, ձեզ հարկավոր է վեբ-տեսախցիկ, որ կարողանաք մասնակցել վիդեո-հաղորդակցմանը։
Նույն կերպ վիդեո-խորհրդատվություն ստանալու նպատակով կարող եք օգտագործել բջջային հեռախոսները։